16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն “փոզմիշ” արեց ԲՀԿ-ին. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթին երեկ նոր մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ-ի, այնուհետեւ ՀՅԴ-ի կողմից նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների ընթացքի վերաբերյալ:

Բանն այն է, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՅԴ առաջարկած քաղաքական օրակարգի բոլոր կետերի շուրջ: Երբ խոսք է գնացել թեկնածուների մասին, ՀՅԴ թեկնածուները բաց թեքստով ասել են, որ Գագիկ Ծառուկյանին չեն տեսնում նախագահի թեկնածու՝ առաջարկելով իրենց ներկայացուցչին՝ կամ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին կամ առողղջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին:

Այս տարբերակին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն եւ արդյունքում ծրագիրը “Փոզմիշ” է եղել: Ավելին, մինչ ԲՀԿ պատվիրակությունը վերադարձել է Բրյուսելից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ եւ նրան հավաստիացրել են՝ նախագահական ընտրություններին չեն առաջադրի թեկնածու եւ չեն սատարի ԲՀԿ թեկնածուին: Ասել է թե ՀՅԴ-ն “քաշեց” ԲՀԿ-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ