25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեւոնից բացի ո՞վ կա. Իրատես de facto

Այս նախագահական ընտրությունների յուրօրինակությունն այն է, որ հաշված օրեր են մնացել նախագահի թեկնածուների գրանցմանը, սակայն դեռ թեկնածուներ չկան: Հետաքրքիր է, որ այս փուլում ամենապասիվն արմատական ընդդիմադիր դաշտն է: Այստեղ ոչ թեկնածու կա, ոչ էլ անգամ “շշուկներ” մոտալուտ ընտրությունների առնչությամբ: Երբեւէ նախագահի ընտրություններն այսքան անաղմուկ, անաժիոտաժ չեն եղել: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս բեւեռին, այստեղ վիճակն ավելի ծանր է, անբուժելի: ՀԱԿ քաղխորհրդի վերջին նիստի մասնակիցներից ոմանք անակնկալի են եկել, մյուսները կանխատեսումը իրականացված համարել, երրորդներն էլ վերջնականապես հիասթափություն են ապրել:

“Իրատես de facto”-ի աղբյուրներին պարզ է դարձել, որ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշում է կայացրել: Այն անորոշությունը, որ կոնգրեսում այս օրերին կա, ասում են, ավելի է խորացել, քանի որ բոլորը բոլորից ուզում են իմանալ` եթե ոչ Տեր-Պետրոսյանը, ապա` ո՞վ: Հենց այս “ով”-ի փնտրտուքի ճանապարհին էլ հակասությունների ձնագունդը գլորվում ու գնալով “տռզում” է: Մինչ կգտնվի Տեր-Պետրոսյանի “սիրելի” թեկնածուն, կոնգրեսից էլ բան չի մնա: Կարո՞ղ է` ՀԱԿ առաջնորդը եւս տասը տարի դադար է վերցրել է, որ 2023-ի ընտրություններին առաջադրվի: “Կարող” է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ