25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատախազը բողոքարկել է «Սդղի գյոլի» գործով առաջին ատյանի որոշումը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդուն՝ Դերենիկ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումը դատախազը  բողոքարկել է և Վերաքննիչ դատարան բողոք  ներկայացրել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց փաստաբան Արմեն Խաչատրյանը: «Դեռևս չգիտենք ինչ հիմքով է դատախազը բողոքարկել, մեզ դեռ բողոքարկման մասին թուղթը չեն ուղարկել»,-ասաց  փաստաբանը:

Հիշեցնենք, օրերս՝ առաջին  ատյանի դատարանը փոխել էր Հակոբյանի խափանման միջոցը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ  արձակման որոշում կայացրել։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Սդղի գյոլ»-ում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։

Քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս։ Յուրիկ Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ