24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով և 75 տուժածով: Ս. Ազարյանը տեղեկացրեց նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում 2016 թ. միջոցառումների մշակման ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնեց, որ ռուս գործընկեր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկանածու Պավել Բուտիրինի հետ համագործակցությամբ` Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղադրված դեֆորմոգրաֆի գրանցող սարքը (ռեգիստրատոր) փոխարինվել է նորով: Հ. Պետրոսյանի խոսքով` նոր թվային սարքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և կարող է տեղեկությունը թվային եղանակով փոխանցել տվյալների ընդունման կենտրոն:

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Հ. Մելքոնյանը հայտնեց, որ հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը ՀՀ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` կարկուտ, իսկ 16-17-ին` առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ 14-ի ցերեկը և 16-ի գիշերը նույնքան կնվազի:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ