29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր. հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Nubar_Pasha

Գուցե շատերը չգիտեն, որ Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր` Նուբար Նուբարյան կամ Նուբար Փաշա անունով:

Ծագումով արցախցի Նուբար Նուբարյանը ծնվել է 1825 թ. Զմյուռնիայում /Իզմիր/: Ծննդավայրում ավարտելով հայկական դպրոց՝ տեղափոխվել է Եգիպտոս։ Ուսումը շարունակել է Փարիզում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում, որից հետո տեղափոխվել է Ալեքսանդրիա եւ անցել պետական ծառայության:

Վերադառնալով Եգիպտոս՝ 1850 թվականից անցել է պետական ծառայության, 1878-1879, 1884-1889, 1894 թվականներին զբաղեցրել է Եգիպտոսի վարչապետ պաշտոնը։

Նուբար Փաշան զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայ գաղութի, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի, մշակույթի ու լուսավորության հարցերով։ Գլխավորել է գաղութահայ ազգային–թեմական իշխանությունը, սատարել Թուրքիայից Եգիպտոս անցած հայ տարագիրների օգնության գործին, նպաստել ու դրամական միջոցներ տրամադրել պարբերականների հրատարակմանն ու դպրոցների հիմնադրմանը, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանսերեն թարգմանությունն ու հրատարակությունը և այլն։

1878 թվականին կազմել և Բեռլինի կոնգրեսին է հղել թուրքական տիրապետության տակ գտնվող հայերի վիճակի բարելավման իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին։ Նուբար Փաշայի ծրագիրը ելնում էր այն հիմնադրույթից, որ հայերը քաղաքական անկախության չեն հավակնում, բայց պահանջում են քաղաքացիական ազատություններ ու իրավունքներ, որոնք կապահովեին նրանց անվտանգությունը, գույքի անձեռնմխելիությունը։

Նուբար Փաշայի անունով են կոչվել երկու փողոց, մեկը Կահիրեում, մյուսը՝ Ալեքսանդրիայում։ Նրա անունով է նաև կոչվել Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասը։ ‌

Եգիպտոսի այդ ժամանակվա գեներալ-տեսուչը Նուբար Փաշայի մասին ասել է, որ նա «եգիպտական նորագույն քաղաքական գործիչներից ամենահետաքրքիրն է, իսկ ինտելեկտով անհամեմատ բարձր է իր մրցակիցներից»։

Չնայած բրիտանացիներն աջակցում էին նրա կառավարմանը՝ նա բազմիցս փորձել է պաշտպանել Եգիպտոսի անկախությունը։ Քաջ գիտակցելով երկրի քաղաքականության ու կառավարման մեջ Մեծ Բրիտանիայի դերը, նա ասել է. «Ես Եգիպտոսը չեմ կառավարում, ես ղեկավարում եմ Եգիպտոսի բրիտանական կառավարությունը։ Ես ընդամենն ապահովում եմ պաշտոնական մեքենայի յուղումը»։

Եգիպտոսի բրիտանական վերահսկողությունից դժգոհ՝ նա հրաժարվել է վարչապետի պաշտոնից եւ վախճանվել մի քանի տարի անց՝ 1899թ.,Փարիզում։

Հայ ազգային գործիչ, մեծ հայրենասեր Պողոս Նուբար փաշան նրա որդին էր:
Հետաքրքիր փաստ

Նուբար Փաշան Եգիպտոսի կառավարության կազմում ծառայել է 50 տարի, եւ այդ ընթացքում աշխատել է արաբ հռչակավոր առաջնորդ Մուհամեդ Ալիի, ինչպես նաեւ Նապոլեոն III-ի հետ:

Նուբար Փաշայի հուշարձանը գտնվում է , գտնվում է Ալեքսանդրիայի ազգային օպերային թատրոնի բակում։ Բրոնզե արձանի հեղինակն է Դ. Պուեչը:

Նուբար_Փաշա-1- 65150142

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ