25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մթերման խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարության խնդիրը չի

«Մենք ամեն տարի կանգնում ենք նույն խնդիրների առաջ, բայց մեզ համար դաս չի դառնում, ստացվում է, որ երկրի հնայի բալանսը դառնում է գյուղատնտեսությունը: Բայց մենք չենք կազմակերպում գյուղատնտեսական աշխատանքները համապարփակ»,-այսօր ` հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ մթերման հետ կապված խնդիրները հանրապետությունում չեն կարող լինել միայն գյուղատնտեսության նախարարության հիմնախնդիրը.«Ոնց տեսնում ենք էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի բան չի անում: Բա մարզպետարանները, հետո քույր քաղաքներ կան, դեսպանները ուր են, ինչ է միայն գնան՝ ուտեն- խմեն գան»,-դժգոհեց պատգամավորը:

«Այն գյուղերում, որտեղ գյուղապետերը հոր պես են՝ նման խնդիրներ չեղավ, ուղղակի հարկավոր է սրտացավ լինել»,-նշեց Լյովա Խաչատրյանը փաստելով.« Մոտ 154 հազար տոննա խաղող է մթերվել Հայաստանում , որի մեծ մասը Ծառուկյանն է մթերել: Պահանջարկից ավելի խաղող է մթերվել: Գինն է մի քիչ ցածր, սկսած 70 դրամից, բայց աշխատանքներ արվել են»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նկատեց.«Խնդիրները երկու տեսակի են՝ իրավիճակային  և արմատական:Բերքը լավը լինի, թե  վատը լինի խնդիրներ լինելու են»:

«Պետք է խոստովանել, որ  եթե չլիներ կառավարության միջամտությունը խնդիրները ավելի շատ կլինեին: Պետք է հասկանալ, որ գինու գործարանները նույնպես մեծ խնդիրներ ունեն»,- նշեց Ալեքսանյանը խոսելով դրամի շրջանառության և վարկային քաղաքականության խնդիրների մասին:

Պատգամավորը առաջարկում է ԱԺ-ում ընդունել օրենք՝ գյուղատնտեսության խնդիրները լուծելու նպատակով.«Քանի որ եթե մշակեն հայեցակարգը, ոչ ֆինանսական պահով, այլ կազմակերպչական հարցերով հնարավոր է խնդրին լուծում տալ: Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև ֆերմերային տնտեսությանը: Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ փոքր ֆերմերային տնտեսությունները սպասարկեն փոքր քաղաքներին»,-հավաստեց պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ