19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հուշարձանների ուսումնասիրությունն անբավարար է

Այսօր` հոկտեմբերի 13-ին,  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված  ասուլիսին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և «Թվային հուշարձան» հ/կ նախագահ Արմեն Գևորգյանը հայտնեցին, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Թվային հուշարձան» հ/կ-ն, Հայկական Ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ, իրականացրել է «Գեղարքունիքի մարզ. պատմական հուշարձաններ» և «Կոտայքի մարզ. պատմական հուշարձաններ» քարտեզ-ուղեցույցների ծրագիրը:

Արմեն Գևորգյանն ասաց, որ քարտեզ- ուղեցույցները տպագրելուց հետո տվել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզկենորններին:

«Իրենք էլ իրենց հերթին պետք է տրամադրեն ուսումնական կենտրոններին, տուրիստական կազմակերպություններին, հյուրանոցներին»,-ասաց նա և նշեց, որ դրամաշնորհը կազմել է երկու միլիոն դրամ:

Սամվել Կարապետյանն ասաց, որ մեր հյուրանոցները զբոսաշրջությունը խթանող բրոշյուրների ոչ, գաղափար ունեն, ոչ էլ կարիքը: Նա նշեց, որ ՀՀ տարածքում 25 հազար հուշարձան է հաշվառված, և դժվար է ասել, որ մի մարզը հուշարձաններով ավելի հարուստ է, քան մյուսը. «Մեր հայրենիքի ցանկացած անկյուն հուշարձանների մեծ խտություն կա»,-ասաց նա և նշեց, որ շատ ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր մարզ ունենար այդ ուղեցույցը: Սամվել Կարապետյանն ասաց, որ տեսուչներ կան, որ հսկում են հուշարձանները, սակայն պահպանության, վերականգնման հարցերով մշակույթի նախարարության համապատասխան կառույցն է զբաղվում:

«Մենք ունենք տարածաշրջաններ, ձորահովիտներ, որտեղ եղած հուշարձանների ուսումնասիրությունն անբավարար է, և նորահայտ հուշարձաններ են բացահայտվում»,-ասաց նա: Արմեն Գևորգյան էլ  նշեց, որ ուղեցույցները տպագրելուց հետո հասարակությունից շատ դրական արձագանք է եղել:

«Գեղարքունիք մարզը զարմացրեց իր ոգևորությամբ: Եթե դպրոցական նստարանին յուրաքանչյուր մարզի վերաբերյալ նման ուղեցույց լիներ, ապա այդ երեխաներն այլ որակի մարդ կդառնան ու այլևս շշեր չեն շպրտի, այլ կերպ կտաքանան իրենց գյուղի մոտ գտնվում հուշարձանների համար»,-ընդգծեց բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ