19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է սպասվում այս տարի նոյեմբերի 5-ին

Նոյեմբերի 5-ին, ժամը՝ 18:00-ին, Ազատության հրապարակում անոնիմուսների երթ կանցկացվի: «Անոնիմուսների երթ» միջոցառման կազմակերպիչները տեղեկացնում են. «Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պայքարի։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։ Քաղաքացիները, դուրս գալով փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները, պաշտպանում մարդու իրավունքները։ Իսկ մեր երկրում ամեն օր, ամեն ժամ ոտնահարվում են մարդու իրավունքները, քաղաքացիների խոսքի ազատությունը։ Նախորդ երկու տարիներին (2013, 2014) մեր երկրում արվել են նմանատիպ երթեր։ Այս տարի ևս նախատեսվում է նմանատիպ երթ՝ Երևանի փողոցներով։ 2015թ.-ի նոյեմբերի 5-ին ժամը 18:00-ին դուրս ենք գալու փողոց՝ լինելու ենք Ազատության հրապարակում՝ արտահայտելու մեր քաղաքական պահանջները։

Միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել 250 ֆեյսբուքյան օգտատեր:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հրավիրած երթը վերածվեց ոստիկանության հետ բախման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ