19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թույլատրելին չի գերազանցվել

Հանրապետության տարածքում սուր շնչառական հիվանդությունները թույլատրելի նորման չեն գերազանցել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Տիկին Թորոսյանի փոխանցմամբ` իրենց կենտրոնի ամենշաբաթյա մոնիթորինգի տվյալները վերլուծելով` կարող են ասել, որ անցած տարվա հետ համեմատած` սուր շնչառական հիվանդությունները գտնվում են թույլատրելի նորմայի սահմանում:

«Օգոստոս ամսին գրանցվել է սուր շնչառական հիվանդություններով վարակվելու 900 դեպք, իսկ սեպտեբերին` 1300 դեպք: Հոկտեմբերի համար վերջնական տվյալներ ասել չենք կարող, քանի որ ամիսը դեռ չի ավարտվել, բայց այս երկու շաբաթվա մոնիթորինգի արդյունքները վերլուծելով` կարող ենք ասել, որ սեպտեմբեր ամսվա նույն պատկերն է»,- տեղեկացրեց կենտրոնի տնօրենը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ