20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռոբերտը դաժանաբար սպանել է սիրուհու ընկերուհուն. Ժամանակ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. -ի հետ:

Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. -ն մահացել է:

Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:

Տուժող Ա. -ն եղել է Ռոբերտի սիրուհու՝ Մարինեի (անունը փոխված է) ընկերուհին: 40-ամյա Մարինեի մասին որոշ վկաներ ասում էին՝ Ռոբերտի մոր տարիքին էր:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի մարմնին հասցվել է դանակի 19 հարված… Հանցագործությունից հետո Ռոբերտը դիմել է փախուստի, մոտ չորս ամիս բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է…

Ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ն շահադիտական դրդումներով սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում, բայց ընդունում է, որ տուժողին հարվածներ է հասցրել…

Վկա Մարինեն՝ 23-ամյա Ռոբերտի սիրուհին ու սպանված Ա. Ս.-ի ընկերուհին, երկու՝ 12 և 15 տարեկան տղաների մայր է:

Մարինեն  սպանված կնոջ՝ իր ընկերուհու հասցեին դատարանում անբարենպաստ խոսքեր ասաց, ըստ որոնց՝ Ա.-ն, իմանալով Մարինեի ու Ռոբերտի հարաբերությունների մասին, «սիրահետել է» Ռոբերտին, «կռիվ է գցել» Մարինեի ու Ռոբերտի միջև. «Պահի տակ խղճում էի նրան, ասում էի՝ մենակ, հիվանդ աղջիկ ա՝ զոբ ունի, երեխա չունի… Ես խղճից թույլ մարդ եմ, մտածում էի՝ Ա.-ն կամաց-կամաց կհասկանար, բայց Ռոբերտը նրա ներկայությունից հունից դուրս էր գալիս, նա տղամարդ ա՝ հասկանում էր Ա.-ի վերաբերմունքը…»,- նշել է վկան:

Ամբաստանյալը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Գործի դատաքննությունը մոտենում է ավարտին:

Դատաքննությունը լրացնելու համար Ռոբերտ Հ.-ի շահերի պաշտպան Ս. Ասլանյանը հանդես եկավ միջնորդությամբ: Այս գործով անց է կացվել երկու դատահոգեբանական փորձաքննություն:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ