24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել էինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանմանռեժիմը: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /36/ և 82 մմ-ոց ականանետերից /30 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /17 արկ/:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում ենօպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ