20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սեֆիլյանը բացահայտում է

Ընթանում են «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանդիպումները «Չեք անցկացնի» նախաձեռնության, ՀԱԿ-ի և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ «Նոր Հայաստանը» դրական է տրամադրված նրանց նկատմամբ և կարծիք հայտնեց, որ ոչ ուշ ապագայում կհասնեն ընդհանուր հայտարարի:

«Կարծում եմ, որ մեր մեջ կարող են լինել մարտավարական տարբերություններ, սակայն պետք է հստակ նշվի, որ նպատակը միասնական լինելն է, որպեսզի ձևավորվի «ոչ»-ի միասնական շտաբ»,- նշեց Սեֆիլյանը՝ շեշտելով, որ իրենց նպատակը Սահմանադրական փոփոխությունների «ոչ» ասելը չէ միայն, այլ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ պահանջելը:

«Մեր տարբերությունն այն է, որ մենք ասում ենք, որ իշխանություններն այնքան հղփացել են, որ որոշել են այս վտանգավոր քայլի գնալ, մեր ասածը «ոչ»-ից առավել է. ընդդիմադիրները պետք է համախմբվեն ռեժիմից ձերբազատվելու գաղափարի շուրջ, որը նախընտրելի է անել մինչև հանրաքվեն»,- ասաց Սեֆիլյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ