19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թե ինչպես կինը հղի ձեւացավ, իսկ ամուսնուն ուրիշի երեխայի մատուցեց /ֆոտո/

Կյանքում ամենից շատ Մոսկվայի բնակչուհի Նադեժդան երազում էր ամուսնանալ եւ երեխա ունենալ:

Նադեժդան Ալեքսեյին հանդիպեց ընդհանուր ընկերների շրջապատում: Նա 22-ամյա ուսուցչուհուն երազանքների ասպետ թվաց, գրում է Komsomolskaya Pravda-ն: Որոշ ժամանակ անց Ալեքսեյը Նադյային ամուսնության առաջարկություն արեց:

Զույգի կյանքում դժվարությունները շուտ սկսվեցին, ապրում էին վարձով բնակարանում, Նադյան էլ չէր կարողանում հղիանալ: Զույգը արհեստական բեղմնավորման դիմեց, արդյունքն էլ շատ չսպասեցրեց` Նադյան հղիացավ:

«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,- գրել էր աղջիկը սոցկայքերի իր էջում:

Նադյայի համար մեծ հարված էր վիժումը, սակայն նա ամուսնուն չհամարձակվեց ասել այդ մասին: Նադյան տեսնում էր, որ ամուսինը սիրուհիներ ունի եւ խանդից խելագարվում: Նա վախենում էր, որ իմանալով վիժման մասին` ամուսինը կթողնի իրեն:

Մինչ Նադյան Մոսկվայում գլուխ էր կոտրում, թե ինչպես վարվի, Նիժեգորոդսկի շրջանի քաղաքներից մեկում ծանր վիճակում էր հայտնվել 24-ամյա Վերոնիկան:

Նա երկու երեխա ուներ եւ նորից հղիացել էր: Ցանկանում էր ընդհատել հղիությունը, սակայն արդեն ուշ էր, ոչ մի բժիշկ չհամարձակվեց նման բան անել:

«Ես միայնակ մայր եմ, մեծ երեխաս 7 տարեկան է: Ապրում եմ մայրիկիս հետ, չեմ աշխատում, երրորդ երեխան ընդհանրապես տեղին չէր: Ու հանկարծ համացանցում հայտարարություն տեսա` կորդեգրեմ երեխայի, կսիրեմ հարազատի նման: Մտածեցի` անարդար է, մեկը երեխա չի ուզւոմ, մյուսը երազում է նրա մասին»,- ավելի ուշ պատմել է Վերոնիկան:

Նա նամակ գրեց հայտարարություն տված կնոջը, սկսեցին նամակագրություն պահպանել, Նադյայի հետ պայմանավորվեցին, որ Վերոնիկան կծննդաբերի ու երեխային նրան կտա: Գումարի մասին, հավատացնում է Վերոնիկան, չեն խոսել, վերջինը միայն խնդրել է իր անալիզների գումարը վճարել:

Քանի որ Վերոնիկան բնությունից գեր էր, անգամ նրա մայրը չնկատեց, որ դուստրը հղի է:

Իսկ ահա Նադեժդան ստիպված էր հղի ձեւանալ: Նա փորի փոխարեն բարձ էր դնում, ամուսնուն ցույց էր տալիս այն անալիզները, որոնք Վերոնիկայինն էին, նա էլեկտրոնային փոստով ուղարկում էր: Ալեքսեյին համոզել էր, որ բժիշկն արգելել է սեռահարաբերություն ունենալ:

Անցան ամիսներ, Ալեքսեյն ու Նադյան պատրաստվում էին փոքրիկի լույս աշխարհ գալուն:

Վերոնիկան լույս աշխարհ բերեց 4 կիլոգրամանոց տղային, Նադյան նախապես մեկնել էր նրա բնակավայր` երեխային վերցնելու, իսկ ամուսինը մտածում էր, թե ծննդատանն է:

Վերոնիկան վստահեցնում է` երբ որդուն տվեց այլ կնոջ, հիստերիայի մեջ էր:

«Ես լացում էի, հասկացա, որ չեմ կարող առանց իմ երեխայի: Ամեն ինչ պատմեցի մորս, նա ասաց` վերցրու երեխային, կմեծացնենք: Զանգահարեցի Նադյային ու ասացի, որ հետ տա իմ երեխային: Մեկ էլ հանկարծ հիվանդնաոցից եկան` փոքրիկին ստուգելու, տեսան, որ չկա, ոստիկանություն դիմեցին ու այդպես սկսվեց ամեն ինչ…»,- պատմում է Վերոնիկան:

Ոստիկանությունը քրեական գործ հարուցեց, ու ամեն ինչ շատ արագ պարզեց: Շատ շուտով Նադյայի տուն եկան ոստիկանության աշխատակիցները:

«Երբ ինձ ասացին, որ դա օտար երեխա է, չհավատացի: Ես 9 ամիս սպասել էի նրա լույս աշխարհ գալուն: Սակայն սկսեցի հարցաքննել կնոջս ու նա ամեն ինչ խոստովանեց»,- պատմել է Ալեքսեյը:

Երբ ոստիկանները հարցրին, թե ինչպես կարող էր տղամարդը չհասկանալ, որ կինը հղի չէ, Ալեքսեյը ասաց, որ կնոջն այդ ընթացքում մերկ չի տեսել, զբաղված է եղել աշխատանքով…

Ոստիկանության համար շատ հարցեր կան` արդյոք Վերոնիկան իսկապես ցանկացել է երեխային հետ վերադարձնել, թե նրան վախեցրել է հարուցված քրեական գործը: Արդյոք նա գումար վերցրել է երեխայի դիմաց, թե ոչ, ինչպես է ստացվել, որ 9 ամիս կնոջ կողքին ապրելով` ամուսինը չի հասկացել, որ նա հղի չէ, ինչու գոնե մի անգամ չի ցանկացել զգալ, թե ինչպես է շարժում իր դեռ չծնված երեխան…

Փոքրին այժմ Վերոնիկայի մոտ է, մայրը նրան Իլյա է անվանել: Իսկ ահա Նադյան հոգեկան շատ ծանր վիճակում է, նրան հիվանդանոց են տեղափոխել:

Ոստիկանությունը դեռեւս շարունակում է գործի քննությունը…

1009031 1009032

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ