19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է հոգեկան հիվանդությունը. Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես Հոգեկան առողջության միջազգային օր։

Դեռևս 1948թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվել է, որ առողջությունը ֆիզիկական, հոգեկան և սոցիալական ամբողջական լավակեցությունն է և ոչ միայն հիվանդության կամ ֆիզիկական արատի բացակայություն: 1992 թվականից հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակվել է Հոգեկան առողջության համաշխարհային օր:

Աշխարհում 450 մլն մարդ տառապում է այս կամ այն հոգեկան հիվանդությամբ: Հայաստանում բնակչության 1,5 տոկոսն է գտնվում հոգեկան ծառայությունների հաշվառման մեջ:

Հոգեկան հիվանդությունը մարդու օրգանիզմի կենսագործունեության ընդհանուր խանգարում է, բնորոշվում է գլխուղեղի և նրա հիմնական ֆունկցիայի՝ հոգեկան գործունեության, ախտաբանական փոփոխություններով։ Հոգեկան հիվանդությունների դեպքում խանգարվում են արտաքին (բնական, սոցիալական) և ներքին (մարմնային) միջավայրերի օբյեկտիվ իրականությունն արտացոլելու, միջավայրից ստացվող գրգիռները և ինֆորմացիան անալիզի ենթարկելու գլխուղեղի ընդունակությունը։

Հոգեկան հիվանդությունների պատճառներ կարող են լինել ժառանգական նախատրամադրվածությունը, ներարգանդային զարգացման խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, ուռուցքները, ինֆեկցիաները, թունավորումները (ալկոհոլով, նարկոտիկներով), ներզատիչ և վեգետատիվ համակարգերի ներքին օրգանների հիվանդությունները, ավիտամինոզները, հոգեկան տրավմաները, ստրեսային վիճակները և այլն։ Հոգեկան հիվանդություններներն արտահայտվում են պսիխոտիկ օրգանական պրոցեսների, փուլային վիճակների, անձի ախտաբանական ռեակցիաների ձևով։ Ընդունված անվանակարգի համաձայն հոգեկան հիվանդություններ բաժանվում են 3 խմբի, պսիխոզներ՝ էքսոգեն (վարակական, վնասվածքային, ինտոքսիկացիոն և սոմատոգեն), էնդոգեն (շիզոֆրենիա, ցիկլոֆրենիա, էպիլեպսիա), որոնք կազմում են հոգեկան հիվանդությունների կարևոր խումբ։ Սահմանային նյարդահոգեկան խանգարումներ (նևրոզներ և պսիխոգեն ռեակցիաներ), պսիխոպաթիաներ, ոչպսիխոտիկ բնույթի հիվանդություններ (մասնավորապես նարկոմանիաներ) և մտավոր թերզարգացում (սակավամտություն)։

XX դ. հոգեկան հիվանդությունների պրոբլեմը դարձավ տնտեսապես զարգացած երկրների բժշկական գիտությունների և առողջապահության ուսումնասիրության առարկան։ Հոգեկան հիվանդությունների աճը պայմանավորված է մարդկանց նյարդային գերբեռնվածությամբ, գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում կյանքի սոցիալական պայմանների բարդացմամբ, անհատների հանդեպ բարձր պահանջկոտությամբ և ժամանակակից կյանքի առանձնահատկություններով։ Այս առումով հոգեկան հիվանդությունները դասվում են այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհին բնորոշ հիվանդությունների շարքին։ Հոգեկան հիվանդությունների ցուցանիշների մեծացումը պայմանավորված է նաև բժշկության ախտորոշիչ լայն հնարավորություններով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ