25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ասպարեզում մնաց Լեւոնը. Հայկական ժամանակ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու, թե՝ ոչ: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ այսօրվանից սա կլինի ամենաշատ հնչող հարցը:

Երեկվա դրությամբ, ՀԱԿ կենտրոնական գրասենյակում հարցի պատասխանը չունեին: Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը թերթի թղթակցին ասել է, որ Կոնգրեսի քաղխորհրդում այժմ քննարկումներ են ընթանում, եւ հարցի պատասխանը կհնչի այդ քննարկումների ավարտից հետո: Մուսինյանը նույնն է ասել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ որպես թեկնածու չառաջադրվելու եւ որեւէ այլ թեկնածուի չսատարելու որոշման առիթով: 

“ՀԱԿ քաղխորհրդի քննարկումների ամփոփումից հետո հայտարարություն կլինի”,- ասել է Մուսինյանը: Փաստորեն, երեկ քաղխորհրդի նիստի հիմնական հարցը եղել է հենց Տեր-Պետրոսյանի առաջադրումը: Թե ովքեր են կողմ արտահայտվել առաջադրմանը, ովքեր դեմ՝ հայտնի չէ: Դժվար է ասել նաեւ իր հայտարարությունը ՀԱԿ-ը նույնպես կձգձգի՞, թե՝ ոչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ