19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրար ծեծել են իրավապահները. Ժողովուրդ

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գեւորգ Սիմոնյանի եւ Արարատի մարզի դատախազության դատախազ Սեւակ Արսենյանի միջեւ վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում կապտուկները թաքցնելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը “Ժողովուրդի” հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. “Այո՛, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել”: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնենք, որ քննչականի ծեծված պետը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի դստեր ամուսինն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ