20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարդասպանն ազատության մեջ է

«Մարդասպանն ազատության մեջ է, մարտական զենքով  կրակողները փողոցներում ազատ ման են գալիս, իսկ իմ տղան ճաղերի ետևում է» ,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:  Կյուրեղյանի խոսքով՝ պատրաստվում են բողոքարկել Հայկի դատավճիռը.

«Երևի կբողոքարկենք, բայց պետք է ոչ թե դատավճիռը բողոքարկենք, այլ նախաքննությունից սկսած բողոքների շարք պետք է սկսենք՝ Հայկի իրավունքներն այս ողջ ընթացքում ոտնահարվել են»:

Հայկի հայրն ասում է, որ Հայկի քայլը որպես ծնող չի գնահատում, այլ որպես քաղաքացի. «Շատերս չունենք այդ համարձակությունը, որպեսզի նման ձևով արտահայտենք մեր բողոքը։ Պատկերացրեք, ձեր աչքի առաջ կատարվում է շատ վատ արարք, եթե խառնվենք կվնասենք մեր անձը, իսկ մենք չունենք այդ համարձակությունը խառնվելու, իսկ Հայկը այն մարդկանց թվին է պատկանում, որ երբեք չի վախենում ոչնչից և գտնում է, որ ինքը չի կարող չխառնվել, արդյունքում նման կերպ իր բողոքն արտահատեց։ Նույնիսկ այնտեղից նա պայքարում է»։

Հիշեցնենք, 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով նրանցից մի քանիսին։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Մեղադրող Հարություն Սարգսյանը պահանջում էր 14 տարվա ազատազրկում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ