20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը մեծամասնությամբ համապատասխանում է չափորոշիչներին . Ջ. Բուքիքիո

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Երևան է ժամանել` մասնակցելու Երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովին: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Սահմանադրական փոփոխությունների վերջնական` ԱԺ-ի կողմից ընդունված նախագիծը Վենետիկի հանձնաժողովը չի ստացել և ինքը ծանոթ չէ դրան:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ 2-րդ փուլի վերաբերյալ կատարված փոփոխությունը իրենց փոխանցվել է:

«Վենետիկի հանձնաժողովին այս գործընթացը մտահոգում է այնքանով, որ այդ բարեփոխումները համահունչ լինեն միջազգային չափորոշիչներին: Իսկ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը մեծամասնությամբ համապատասխանում է այդ չափանիշներին», ասել է նա` նշելով, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքներն ու առաջարկները պարտադիր չեն:

«Վենետիկի հանձնաժողովին տրվել էր խնդրանք, որ գնահատում իրականացնի փաստաթղթին ու դա արվել է: Այժմ խոսքը հայ հասարակությանն է»,- ասել է Ջիանի Բուքիքիոն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ