28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ե՞րբ սկսել քարոզչությունը

54779

«Հանրաքվեի» մասին օրենքի հոդված 20-ի 3-րդ կետի համաձայն` քարոզչությունը սկսվում է հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից և ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Սահմանադրության հանրաքվեն դեկտեմբերի 6-ին անցկացնելու վերաբերյալ: Ստացվում է, որ երեկվանից մեկնարկել է Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը:

«Հանրաքվեի» մասին օրենքի հոդված 20-ի 8-րդ կետի համաձայն էլ` քարոզչական պաստառները փակցնելու համար համայնքների ղեկավարները, հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, հատկացնում են հատուկ տեղեր:

Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն: Այդ տեղերը պետք է հարմար լինեն քվեարկողների այցելության համար: Այդպիսի տեղեր յուրաքանչյուր տեղամասում պետք է լինեն մեկից ոչ պակաս:

Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` քարոզչության վերջին 3 օրվա ընթացքում արգելվում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ