18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զինվորը էսենցիա է խմել. վիճակը ծանր է

Վանաձորի զորամասերից մեկում հոկտեմբերի 8-ին թունավորման դեպք է գրանցվել: Henaran.am-ի  հետ զրույցում  Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ ժամը 16:00-ի սահմաններում սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա զինծառայող Վահան Մովսիսյանը: Բժիշկները պարզել են, որ զինծառայողը թունավորվել է քացախաթթվի /էսենցիա/ մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով:

Զինվորին  Վանաձորի բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են  Արարատ քաղաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկները Վահանի  վիճակը գնահատել են  ծանր:

Պաշտպանության նախարարությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ