25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էլինարին կարելի է, Ծառուկյանին` ոչ

ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի նկատմամբ ԲՀԿ-ի կողմից սանկցիաներ կիրառելը որևէ կերպ կապ չունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ:  ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, հավելելով` կուսակցության օրակարգում է Էլինար Վարդանյանի՝ կուսակցությունից, իսկ Ստեփան Մարգարյանին՝ միջազգային կառույցներից հեռացնելը:

Վահե Էնֆիաջյանը վստահեցրեց, որ դա կապված է վերջիններիս պասիվ աշխատանքի հետ՝ հատկապես Էլինար Վարդանյանի, ով կուսակցության անդամ է. «Ամիսներ շարունակ տիկին Վարդանյանի կողմից եղել է բավականաչափ պասիվ աշխատանք խորհրդարանում»,-Էնֆիաջյանը նշեց, որ պատգամավորի գործուղման մասին անգամ կուսակցությունը տեղյակ չի եղել:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխված փաթեթի քվեարկությանը բացակայած պատգամավորներին, Էնֆիաջյանը նկատեց, որ խմբակցությունը վերջիններիս բացակայությունը հարգելի է համարել՝ հաշվի առնելով ինչ-ինչ գործոններ: Ի դեպ, այս քվեարկությանն էլ չի ներկայացել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս հարցի առնչությամբ Էնֆիաջյանը խորհուրդ տվեց խոսել Ծառուկյանի խոսնակի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ