19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցրտահարություն է սպասվում

Օդերևութաբանները արդեն կանխատեսել էին նորմայից խոնավ հոկտեմբեր: Սակայն հանրապետության մի շարք տարածքներում  արձանագրվել է նորմայից ցածր ջերմաստիճան:

«Հոկտեմբերի առաջին տասնօրյակում ունեցանք մի փոքր արտառոց երևույթներ՝ հոկտեմբերի մեկից մինչ օրս հանրապետության տարածքը գտնվում է ցիկլոնի ազդեցության ներքո ու հանարապետության ողջ տարածքում դիտվել են անձրևներ, որոնք ուղեկցվել են ամպրոպով, սովորաբար ինչը բնորոշ չէ հոկտեմբերին՝ սա բնորոշ է մայիսին։ Բացի ամպրոպներից դիտվել  է կարկուտ Ուրցաձորում ու Արարատի մարզի մի շարք համայանքներում՝ երկու սմ տրամագծով ինտեսնիվ կարկտահարություն է արձանագրվել, ինչը ևս արտառոց է հոկտեմբերի համար,»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանը տեղեկացրեց, որ  աշնանացանի բերքատվությունը կախված է հոկտեմբերից, աշնանացանը լավ ծլում է ,երբ խոնավությունը  բարձր է, նորմայի 70-100%-ը, իսկ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է։

Սուրենյանը ահազանգեց` առաջիկա օրերին հանրապետության մի շարք շրջաններում ցրտահարություն է սպասվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ