20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հայաստանը պատերազմող երկիր է և պետք է ունենա սեփական ավիացիա»

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ ազգային ավիափոխադրողի անհրաժեշտությունը միշտ էլ կարևոր է համարվել և հանրային խորհուրդը այս առնչությամբ առաջարկություններ է արել.

«Մենք բավականին շատ քննարկումներ ենք ունեցել, ինչպես  նաև «Արմավիա»-ի պահպանման ու առողջացման ուղղությամբ: Մտածել ենք` արդյոք Հայաստանը պետք է դառնա «բաց երկնքի» քաղաքականություն իրականացնող երկիր, թե ո՛չ: Մեր գնահատմամբ` այդ քաղաքականությունը ժամանակավրեպ է, քանի որ Հայաստանը պատերազմող երկիր է և պետք է ունենա սեփական ավիացիա»:

Վերջերս ՀՀ վարչապետի մոտ հրավիրված քննարկմանն այս տեսակետը հիմնավորվել է:Սաֆարյանի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը կողմ է, որ Հայաստանում 2-3 ազգային ավիափոխադրող լինի եւ շուտով թռիչքներ կիրականացնի նոր ազգային ավիափոխադրողը՝ «Ալյանս»-ը:

«Ես «Արմավիա» ավիաընկերության առաջին տնօրենն եմ ու շուրջ 43 տարվա ստաժ ունեմ: Որպեսզի Հայաստանի ավիացիան չտապալվի, որոշեցի ստեղծել նոր ավիաընկերություն: 2014 թվականի ապրիլին բացել եմ «Ալյանս» ավիաընկերությունը և գնել 2 հզոր ինքնաթիռներ, որոնք այս պահին Մոսկվայում են ու պետք է տեղափոխվեն Երևան»,-տեղեկացրեց «Ալյանս» ավիաընկերության հիմնադիր տնօրեն Արարատ Սարգսյանը:

Սարգսյանը նշեց, որ արդեն ձևավորվել է 14 հոգանոց թռիչքային անձնակազմ, տեխնիկական անձնակազմը նույնպես կազմավորված է: Նախնական թռիչքները կիրականացվեն երեք ուղղություններով՝ Երևան-Մոսկվա, Երևան-Բեյրութ և Երևան-Թեհրան: Սարգսյանի հավաստմամբ` շատ շուտով ուղղությունները և թռիչքների հաճախականությունը կփոխվի:

Անդրադառնալով «Արմավիա» ավիաընկերության ձախողմանը` Սարգսյանը նշեց, թե ինքն էլ է «ռիսկի դիմում»: Արարատ Սարգսյանը ընդգծեց, որ երբեք չի համագործակցի սնանկ ճանաչված «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ:

Հիշեցնենք, «Արմավիա» ավիաընկերությունը Հայաստանի առաջին օդային ընկերությունն է, որը սնանկ ճանաչվեց :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ