18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը փնտրտուքի մեջ է. Իրատես de facto

Մինչ ՀՀԿ-ում գլուխ են «ջարդում» հստակ իմանալու համար, թե ի վերջո, Սերժ Սարգսյանն ում նկատի ուներ, երբ ասում էր ես կարող եմ կանխատեսել ով կլինի Հայաստանի ապագա առաջ­նորդը, սակայն վախենամ հայտարա­րեմ, նա դժոխային օրեր ունենա», մեկ այլ հարթությունում այլ զարգացումներ են տեղի ունենում։

Սահմանադրական փոփոխություններին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը, իհարկե, ցանկության դեպ­քում կարող է մնալ բարձրագույն իշխա­նության առանցքային պաշտոններից մեկում, սակայն իր տեղեկության հա­մաձայն, նա որոշել է «երեքում» էլ չլի­նել։

Այսինքն, ոչ նախագահ, ինչը բնա­կան է, ո՛չ վարչապետ, ոչ էլ Աժ նախա­գահ։ Սակայն նա հիմա զբաղված է այղ կարևոր պաշտոններում իր կողմից «կառավարվող» մարդկանց փնտրտու­քով։ Առայժմ, ըստ նույն աղբյուրի, այս գործընթացը շատ նրբորեն ու անաղ­մուկ է կատարվում, նույնիսկ սեփական կուսակիցներից աննկատ։ Չնայած այս հանգամանքին, մեծ է հավանականու­թյունը, որ շախմատ խաղալու սիրահար նախագահը վերջին պահին «ձիով քայլ» անի։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ