16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոնֆլիկտ Ազգային ժողովում. Հրապարակ

Ազգային ժողովում երկար ժամանակ կոնֆլիկտ է զարգանում պատգամավորների օգնականների եւ նոր աշխատակազմի ղեկավարի` Գուրգեն Դումանյանի միջեւ: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

Բանն այն է, որ օգնականներին վկայականներ չեն տալիս: Դրա համար տարբեր անհեթեթ պատճառաբանություններ են բերում, թե բյուջե չկա, կամ՝ օգնականները վկայականները չարաշահում են՝ ճանապարհային ոստիկաններին ու տարբեր պետական մարմիններում ներկայացնելով: Բայց Երիտասարդական խորհրդարան կոչվող անիմաստ կառույցի պատգամավորներին, որոնք հիմնականում պաշտոնյաների ու մեծահարուստների բարեկամ-հովանավորյալներն են,  վկայականներ տվել են, ինչը բոլորովին դուր չի գալիս օգնականներին:

Նրանք իրենց երկրորդ սորտի են զգում, քանի որ ոչ միայն ավելի ցածր են վարձատրվում, քան ԱԺ աշխատողներն ու փորձագետները, այլեւ զրկված են բոլոր արտոնություններից ու հավելավճարներից, որոնք ստանում են վերջիններս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ