24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական ուժերը ակնարկներով են խոսում. Հայկական ժամանակ

 Լրատվամիջոցներում ժամ առ ժամ ամրապնդվում է համոզմունքը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Մինչդեռ ընդամենը 2 շաբաթ առաջ պրոբհկական ԶԼՄ-ները հանրային կարծիքը պատրաստում էին Ծառուկյանի առաջադրմանը:

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ արդեն Վարդան Օսկանյանի հետ առնչություն ունեցող լրատվամիջոցները սկսել էին քննադատել Ծառուկյանին Սերժ Սարգսյանի հետ գործարքի գնալու համար. Այս ամենից, սակայն, որեւէ վերջնական եզրակացության հանգել չի կարելի, հարցերը վերջնականապես կճշտվեն պաշտոնական հայտարարությունների ժանրում: Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նկարագրվում է կուլիսային թարմացված տրամաբանությամբ, կնշանակի, որ վերջին ամիսներին կամ շատ ավելի երկար որպես քաղաքական պրոցես նկարագրվող կամ ներկայացվող իրադարձությունները ոչ այլ ինչ էին, քան Սերժ Սարգսյանի քողարկված նախընտրական արշավ, եւ ընդդիմադիր ու այլընտրանքային բազմաթիվ ուժեր ընդամենն ապահովում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը նախագահական առաջիկա ընտրություններում` զուգահեռ խորացնելով հանրային դեպրեսիան, որ վարագույրները բացվելու պահին հանրությունն ընդվզելու ոչ հավես ունենա, ոչ էներգիա:

Ի դեպ, առաջիկա նախագահական ընտրությունների բաց թեմաներից մեկն էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցն է: Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ օրերս ակնարկում են, թե առաջիկա մեկ-երկու օրը լավ լուր է սպասվում: Գուցե հույս ունեն, որ ԲՀԿ-ն հայտարարելու է նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասի՞ն, կամ` Տեր-Պետրոսյանն ինքը աոաջադրվելու որոշման մասի՞ն է բարձրաձայնելու:

Դժվար է, իհարկե, որեւէ կոնկրետ բան կանխատեսել, որովհետեւ ընդդիմադիր եւ այլընտրանքային դաշտում բոլորը խոսում են ակնարկներով, այնպիսի ակնարկներով, որը չբացառի հետագա որեւէ իրադարձություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ