25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո´չ բնակարանը կա, ո´չ՝ 22 հազար դոլարը

Գևորգ Չաուշի 14/3, Նորաշեն 37 և Բաբաջանյան 25/1 շենքերի բնակիչները դիմում են ՀՀ կառավարությանը։ 50-ից ավել քաղաքացիներ պահանջում են, որ իրենց բնակարաններ տրամադրելուն վերաբերվող պայմանագրերը՝ թղթից տեղափոխվեն իրականություն։

Բնակիչները պայմանագրեր են կնքել «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի հետ` նորակառույց շենքում բնակարաններ ձեռք բերելու համար: Սակայն կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանը և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանը հասցեներում կառուցվող շենքերի բնակարանները մի քանի անգամ վաճառել են տարբեր մարդկանց, իսկ բնակարանների գնորդների հետ կնքել նախնական պայմանագրեր, գանձել խոշոր չափի գումարներ, ապա, շենքի շինարարությունը շարունակելու նպատակով բնակարանները հետագայում վաճառել կամ գրավադրել այլ անձանց:

Նրանք այս խնդրով մտել են դատարան, սակայն բնակիչների խոսքով՝ դատարանը իրենց բնակարանները խլած վաշխառուներին պատժելու փոխարեն նրանց նույնպես ճանաչում է որպես գնորդ:

Բնակիչները  այս խնդրով մտել են դատարան:Բողոքողների փոխանցմամբ՝  տարիների պայքարի ընթացքում վաշխառուները մի քանի բնակարաններ, այդուհանդերձ, վերադարձրել են, սակայն հավելյալ գումարի դիմաց։ «Մենք հասարակ քաղաքացիներ ենք, հույս ունեինք, որ էժան գներով ձեռք կբերենք բնակարաններ, 40 քմ-անոց «մերկ»՝ չնորոգված բնակարանի համար վճարել եմ 22 հազար դոլար, իսկ հիմա զրկվել եմ բնակարանից էլ, 22 հազար դոլարից էլ։ Էսօրվա դրությամբ ինքն ասում ա՝ եկեք 600-ով ես վաճառում եմ։ 550 դոլար արդեն տվել ենք, նշանակում է 1100 դոլար պիտի նորից տանք գնանք Արտաշես Մելիքյանից բնակարան առնենք», – ընդծեց  բնակիչներից մեկը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ