25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շաբոյանը զիջո՞ւմ է. նա զրույցի է հրավիրել

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Սյունիքի “ՄԱՐԻԼԱ” ընկերությունը պատրաստվում է դատի տալ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Բանն այն է, որ  հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հրապարակեց երշիկեղենի շուկայում անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողների ցանկը, որոնց մեջ էր նաեւ “Մարիլա”-ն: Վերջինիս արտադրանքի մեջ իբր գոմեշի միս եւ սոյա կա, ինչը սակայն ընկերությունը հերքում է: Հանձնաժողովը նրանց տուգանել է միայն այն բանի համար, որ գնապիտակում սննդային հավելումները չեն մանրամասնվել: Ի՞նչու է սխալվել հանձնաժողովը:

Հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը բազմակողմանի ուսումնասիրել է, եզրակացությունները ներկայացրել բոլոր ընկերություններին: “Եթե “Մարիլա”-ն առարկություն ուներ, թող ներկայացներ, բայց իրենք ոչնչի դեմ չեն առարկել, ընդունել են, որ սխալ են”,-ասաց Սահակյանը: Մեր այն դիտարկմանը, թե ընկերությունը չի առարկել գնապիտակի բովանդակության մասով, ոչ գոմեշի մսի կամ սոյայի առկայության մասով է նրանց բողոքը,  մամուլի խոսնակը ասաց.

“Մենք հայտարարության մեջ նշել ենք հիմնականում բառը, այսինքն հնարավոր է “Մարիլա”-ի արտադրանքի մեջ դա չլիներ, այլ թերություն լիներ: Մի խոսքով ամիսներ շարունակ բազմակողմանի ուսումնասիրվել են եւ հետո պաշտոնապես հայտարարվել է”: Մամուլի խոսնակը նույնիսկ ասաց, որ փաստաթղթերը հանձնաժողովում են եւ Henaran.am-ը կարող է ծանոթանալ:

Փորձեցինք նաեւ ճշտել ընկերության դիրքորոշումը: “ԼԱ-ՄԱՔՍ” հոլդինգի տնօրեն Այլոշա Մկրտչյանը խոստացավ հանձնաժողովի պարզաբանումներին անդրադառնալ վաղը: “Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը վաղը հրավիրել է հանդիպման, քննարկելու ստեղծված իրավիճակը: Վերջնական ծանոթանամ դիրքորոշմանը եւ կխոսենք”,-ասաց Մկրտչյանը: Նա սակայն ասաց, որ “բառախաղը փրկություն չի”: Մկրտչյանը գտնում է, որ հանձնաժողովը պիտի լրացուցիչ հայտարարություն անի՝ նշելով, թե կոնկրետ իրենց ընկերությունը ինչի համար է տուգանվելու: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ