20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում էր ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարը

Հոկտեմբերի 23-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը: Այցի նպատակն էր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը և նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար ռազմակայանի հրամանատարությանն օգնության ցուցաբերումը:

Այցի շրջանակում գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության այլ հարցեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ