18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԷԿ-ը գնած ընկերությունը գումարը վարկերով է վճարել

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ ամբիոնից հաստատեց, որ «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ը գնած «Contour Global» ընկերությունը գումարը վճարել է հայաստանյան բանկերից վերցրած վարկերով:

Նկատենք, որ հարցը բարձրացրել էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի վաճառքից հետո «Contour Global» ընկերությունը դիմել է ՀՀ երեք բանկերի, վարկ ստացել և մուծել 90 մլն դոլար գումար:

Արամ Մանուկյանը հետաքրքվեց, թե որքանո՞վ է ճիշտ, որ այդ կազմակերպությունը գումար չի ունեցել և գնում կատարել է հայկական բանկերի փողերով: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ վարկերը կազմել են ընդհանուր գումարի 1/3-րդը, իսկ 2/3-ը կազմակերպությունը վճարել է սեփական միջոցներից:

Դավիթ Հարությունյանը, ի տարբերություն Արամ Մանուկյանի, գործարքը տնտեսապես շահավետ համարեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ