23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրանտ Դինքի սպանության գործով նոր բացահայտումներ և ձերբակալություններ

Թուրքիայում լույս տեսնող  հայկական «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում  նոր զարգացումներ են տեղի ունեցել: «Ակոս»-ի հայտնած տեղեկության համաձայն՝ քրգործի շրջանակներում նոր հանագամանքներ և փաստաթղթեր են ի հայտ եկել, գրում է Ermenihaber.am-ը: Այդ առթիվ Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչուն նոր գործընթաց է սկսել, որի շրջանակներում 9 պետական նախկին պաշտոնյայի վերաբերյալ ձերբակալման որոշում  է կայացվել: Նրանք նկատմամբ նախատեսվում է առաջադրել «ծրագրված սպանությանը նպաստելու», «պետական փաստաթղթերի կեղծարարության», «պետական փաստաթղթերի ոչնչացման և թաքցնելու» և «պաշտոնեական դիրքի չարաշահման» մեղադրանքներ:

Նրանք են՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության  նախկին պաշտոնյաներ  Ջոշքուն Չաքարը, Ահմեթ Իլհան Գյուլերը,  Ֆարուք Սարըն, Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը, Յըլմազ Անգըն,  Յունուս Յազարը և ոստիկանության աշխատակիցներ  Մեհմեթ Այհանն ու Օնուր Քարաքայան: Համապատասխան հրահանգ ստացած Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները սկսել են ձերբակալությունները:

Հայտնի է դարձել, որ ձերբակալվածներից որոշներն ավեի վաղ Հրանտ Դինքի դատավարության շրջանակներում հարցաքննվել էին որպես վկա, իսկ նոր փաստերի ի հայտ գալուց հետո նրանց ձերբակալման որոշում է կայացվել:

Նշենք նաև, որ ավելի վաղ այս գործի շրջանակներում ձերբակալվել և բանտարկվել էին Ռամազան Աքյուրեքը, Ալի Ֆուաթ Յըլմազերը, Մուհիթթին Զենիթը, Էրջան Դեմիրը, Օզքան Մումջուն և Ֆարուք Սարըն:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ