20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՕԵԿ-ում համաձայն են Քոչարյանի հետ

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը համաձայն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն մտքի հետ, որ Սահմանադրական փոփոխություններն իրենց մեջ մեծ ռիսկեր են պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն` դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում:  Henaran.am-ի հետ զրույցում Հեղինե Բիշարյանը կարծիք հայտնեց, որ նոր սահմանադրությամբ փաստորեն պետք է լինի միակուսակցական և միապետական ղեկավարում:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատել էր Սահմանդրական փոփոխությունները՝ պետական կառավարումը համեմատելով  ԽՍՀՄ քաղաքական մենաշնորհի հետ:

«Սահմանադրական փոփոխությունների իրականացումը, կարծես թե, նման է մեկ անձին երեք կոստյում հագցնելուն: Սա ակնհայտ է, Քոչարյանի մատնանշած վտանգները կգտնեք նաև մեր պատգամավորների ելույթներում, մենք  էլ ենք խոսել այդ վտանգների մասին»,- պարզաբանեց Բիշարյանը: Վերջինս նաև դրական գնահատեց այն, որ երկրի երկրորդ նախագահը կարծիք է հայտնել երկրի թիվ մեկ փաստաթղթի փոփոխության կապակցությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին ՕԵԿ խմբակցության երկու պատգամավորներ «դեմ», իսկ երեքը «ձեռնպահ» քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ