20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի հարցում դեռ հստակություն չկա

“Քլինթոնի ի՞նչ գործն է, թե Ռուսաստանն ինչպես է կառուցում իր արտաքին քաղաքականությունը: Ի՞նչ է, ԱՄՆ-ը կարող է Հյուսիսատլանտյան դաշինքի եւ այլ միությունների մաս կազմել, իսկ Ռուսաստանն իրավունք չունի՞ իրականացնել ինետգրացիոն քաղաքականություն նախկին խորհրդային տարածքում”- այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Ռազամավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Աժդար Կուրտովը՝ մեկնաբանելով Քլինթոնի հայտարարությունը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փորձելու է կանխել Եվրասիական Միության ստեղծումը: “Մենք դիմադրելու ենք հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին, որոնք ուղղված են Խորհրդային միության վերակենդանացմանը”,-ասել է Քլինթոնը:

Ամերիկյան հայտնի “Financial Times” պարբերականն իր հերթին, մեկնաբանելով Քլինթոնի հայտարարությունը, գրում է, որ ԱՄՆ-ը վերանայում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ուստի եւ պատահական չէր Քլինթոնի կտրուկ հայտարարությունը:

Թեեւ պաշտոնական Մոսկվայից վստահեցնում են, որ Եվրասիական Միությունը ուղղված չէ եւ ոչ մի կառույցի դեմ, սակայն, առնվազն Եվրամիության հետ նույնացման փորձն ակնհայտ է:

Հայաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում տարբեր են մոտեցումները, թե որքանո՞վ նպատակահարմար կլինի Հայաստանի միանալը Եվրասիական Միությանը:  Սակայն, ինչպես նշում է Աժդար Կուրտովը, Հայաստանի հարցում դեռ չկա հստակություն:

“Հայաստանի հարցում դժվարությունն այն է, որ Ռուսաստանը չունի Հայաստանի հետ ցամաքային սահման: Դրա բացակայությունը թույլ չի տալիս արդյունավետ կարգավորել առեւտրային հոսքերը: Այնպես որ մոտ ապագայում Հայաստանի հարցում դեռ հստակություն չի լինի”,-նշել է  Ռուսաստանի փորձագետը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ