24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Նախագահը” գեներալներին կտեղավորի ”իշխանաց տանը”

 Նախագահական ընտրություններին առաջադրվելու ցանկություն հայտնած Մարտիկ Սարգսյանը նոր ազգայնական ակունք է ստեղծելու: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: ՛՛Այդ շարժումը չի կարող հաղթել այս նախագահական ընտրություններում, բայց կարող է դառնալ արցախյան շարժման նման հզոր շարժում՛՛: Սարգսյանի խոսքով՝ իր կողքին արդեն կան բավական շատ մարդիկ, ովքեր ինչ-որ կուսակցությունների շարքում են: Ապագա թեկնածուն համոզված է, որ ընտրությունների արդյունքը կանխատեսված է, սակայն ամեն դեպքում ինքն առաջադրվելու է:

Մարտիկ Սարգսյանը նշեց, որ ընտրություններում իր հնարավորությունները շատ ցածր է գնահատում: Մարտիկ Սարգսյանը  խոսել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ ու իր շանսերը գնահատում է այնքան, ինչքան գնահատել է Ահարոն Ադիբեկյանը՝ 0,3%: Ինչ վերաբերում է ընտրագրավին, ապա դրա կեսն արդեն հավաքվել է՝ իր բարեկամների ու ընկերների միջոցով:

 ՛՛Իմ ամենամեծ մրցակից համարում եմ էպոսագետ Վարդանին, նա նույնպես կարող է առաջ տանել իր լավ գաղափարը, պարզ գաղափարը, եթե էպոսը բացենք, ավելի լավ հայ կդառնանք՛՛,-ընդգծեց Սարգսյանը: Գործող նախագահը սակայն Սարգսյանի համոզմամբ, իրենից բավական առաջ է իր վարկանիշով, և նրան երբեք չի հասնի իր իրական հնարավորություններով:

Ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Մարտիկ Սարգսյանը առաջին հերթին Սահմանադրությունը կփոփոխի` կներառի ընդդիմության առաջ քաշած պայմանները և ՛՛հայոց տունը՛՛: ՛՛Առաջին հերթին Սահմանադրությունը, երկրորդ հերթին կձևափոխեմ Ազգային ժողովը, կսարքեմ երկպալատ, այն մարդիկ, գեներալներն, ովքեր իսկապես ձայն են բերում նախագահի համար, կանցնեն մյուս պալատ՝ վերին պալատ կամ իշխանաց տուն, թող նրանք այնտեղ նստեն՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ