19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստամբուլում ահաբեկիչները դպրոցականների են պատանդ վերցրել

Ստամբուլի Սուլթանգազի շրջանի Գազի թաղամասում դպրոցականներ են պատանդ վերցվել, գրում է Ermenihaber.am-ը:

Այս մասին տեղեկացնում է իշխանամետ «Sabah» պարբերականը՝  նշելով, որ բանաստեղծ Աբայի անվան դպրոցի վրա հարձակվել են «Մարքսիստական-լենինյան կոմունիստական կուսակցության» զինյալները:

Աշակերտներին պատանդ վերցրած գրոհայինները դասարաններից մեկի պատուհաններին պաստառ են փակցրել (պաստառը՝ նկարում): Իշխանամետ լրատվամիջոցը հայտնում է, որ դպրոցի վրա հարձակումն իրականացրած կազմակերպությանն անդամակցում է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Ֆիգեն  Յուքսեքդաղը:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ