19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանն ունի մեղքի իր խոշոր բաժինը

Քաղաքական-փորձագիտական շրջանակները շարունակում են վերլուծել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը եւ իշխող «Հանրապետական» կուսակցության արձագանքը: ««Հանրապետականի» պատասխանը շատ ինքնօրինակ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և ՀՀԿ պատասխանին,  նկատեց ՆԺԿ առաջնորդ  Արամ Կարապետյանը.

«Առաջինը, որ «Հանրապետական» կուսակցությունը համաձայնվեց, որ համակարգը արատավոր է, և երկրորդ` համաձայնվեց, որ Սերժ Սարգսյանը յոթը տարուց ավելի` այդ համակարգը փոխելու համար քայլեր չի արել»:

Ստեղծված իրավիճակը, Կարապետյանի խոսքով` ստեղծվել է մի փոքր ավելի վաղ, մինչ Ռոբերտ Քոչարյանի նախագահելը, սակայն Քոչարյանը ունի մեղքի իր խոշոր բաժինը: Կարապետյանը նկատեց, որ Սահմանադրությամբ չէ, որ լուծվելու են Հայաստանի խնդիրները:

«Սահմանադրությունը փոփոխես թե ոչ` խնդիրը ավելի բարդանում է: Տնտեսության մեջ աղետալի վիճակ է, երկիրը ծանր վիճակում է»,-կարևորելով բանկավարկային  համակարգի խնդիրները` ընդգծեց Արամ Կարապետյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ