20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բնապահպանները նոր մրցույթ են պահանջում` Խոսրովի արգելոցի նոր տնօրենի համար

“Թռչկան” և ”Խոսրով” քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել, որում հայտնում են, որ իրենք դիմել են Բնապահպանության նախարարություն:

”Ինչպես հայտնի է «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը մնաց թափուր  նոյեմբերի 23-ին անցկացված «մրցույթից» հետո: Այդ օրվանից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման նոր հայտարարություն չի արվել Բնապահպանության նախարարության կողմից: Մեր նախաձեռնությունները այսօր դիմում են հղել Բնապահպանության նախարարին, որում մասնավորապես նշված է.

 «Կարևորելով Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանության և կառավարման հետ կապված հարցերը և անընդունելի համարելով բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումը ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքում թողնելը, խնդրում ենք այս շաբաթվա մեջ հայտարարել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և հրապարակել այդ հայտարարության տեքստը:

    Միևնույն ժամանակ, սույն մրցույթն ավելի թափանցիկ և արդար անցկացնելու համար առաջարկում ենք հայտարարության տեքստում հստակեցնել.

  1. նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջները, մասնավորապես՝ համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը և որակավորումները («համապատասխան կրթություն» բառակապակցությունը տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս),
  2. ներկայացվելիք հայեցակարգերի պահանջները, մասնավորապես`բովանդակային պահանջները, ակնկալվող ծավալը,
  3. հանրայնացնել բոլոր թեկնածուների ինքնակենսագրությունները, մասնագիտական և աշխատանքային փորձի տվյալները,
  4. հանրայնացնել նրանց կողմից ներկայացված`պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգերը (ըստ հավակնորդների տեսակետի), 
  5. ապահովել մրցույթի, այդ թվում` հարցազրույցների հրապարակայնությունը:

                Նկատի ունենալով այն հանգամանքը, որ լրացուցիչ աշխատանքներ կատարելու կամ տեղեկություններ ձեռք բերելու անհրաժեշտություն չկա, ուստի ակնկալում ենք ստանալ Ձեր պատասխանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հհ սահմանված 5-օրյա ժամկետում:

10.12.2012”,-ասված է հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ