25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաքելություն կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը

“1948 թվականի ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագիրը կոչված է ապահովելու մարդու տարրական ու բնական իրավունքները։
Հայաստանյան իրականության մեջ մարդու իրավունքները գտնվում են քաղաքական կամայական մեկաբանության ու ընտրովի կիրառելիության մշտական գործընթացի մեջ։
“ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ” կուսակցության նախաձեռնող խումբը գտնում է, որ մինչ ՀՀ Քաղաքացիներն իրականություն չդարձնեն ՀՀ Սահմանադրության ամենաառանցքային՝ “ՀՀ–ում իշխանությունը պատկանում է ժողովրդին” դրույթը՝ թե՛ ՀՀ Սահմանադրության մնացյալ դրույթները, թե՛ Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի դրույթները Հայաստանում շարունակելու են կրել առավելապես դեկլարատիվ ու նաև դեկորատիվ բնույթ։

“Առաքելություն” կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարում է.

1. Քաղաքացու առաքելության հետևողական ու անվերապահ իրականացումն է Մարդու իրավունքների ու ՀՀ Սահմանադրության լիարժեք իրացման միակ գրավականը։

2. “Առաքելություն” կուսակցության նախաձեռնող խումբը հավատարմություն է հայտնում Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրին և պատրաստակամություն՝ Հռչակագրի ոգուն համապատասխան նպաստել ՀՀ–ում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը։

3. «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խումբը համերաշխություն է հայտնում մարդու իրավունքների համար պայքարող անհատներին, կազմակերպություններին ու շարժումներին”։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ