25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մովսես Հակոբյանը ներկայացրեց ԶՈՒ-ում իրականացվող գործընթացների բովանդակությունը

Հոկտեմբերի 25-ին ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կատարված շրջայցից հետո ՀՀ-ից ժամանած շուրջ երեք տասնյակ լրագրողներ հանդիպեցին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ լրագրողներին ներկայացրեց Արցախի զինված ուժերում իրականացվող գործընթացների համառոտ բովանդակությանը, իսկ այնուհետեւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

Շուրջ մեկ ժամ տեւած հարց ու պատասխանի ընթացքում շոշափվեցին ինչպես բանակաշինության տարբեր ոլորտներին վերաբերող թեմաներ, այնպես էլ տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումներին առնչվող խնդիրներ: Բավականին ջերմ ու անկեղծ մթնոլորտում ծավալված ասուլիսի արդյունքում լրագրողները հնարավորություն ունեցան զորամասի մշտական տեղակայման վայրում եւ առաջնային գծում ստացած իրենց տպավորություններն ամրապնդել ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից յուրաքանչյուր հարցի շուրջ տրված սպառիչ պատասխաններով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ