16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ը կոչ արեց համախմվել /վիդեո/

Րոպեներ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ-ի կողմից նախաձեռնվող Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա երթը: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, այստեղ են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը: Լրագրողների այն հարցին, թե ինչու չի մասնակցում հավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Արամ Մանուկյանն ասաց,  որ նա մեզ նման քաղաքացի է` կուզի կմասնակցի, չի ուզի, չի մասնակցի: ”Համենայն դեպս մամուլում հայտարարություն եղել է, և հաստատ ինքը տեղյակ է հայտարարությունից”,-ընդգծեց Լևոն Զուրաբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱԿ առաջնորդը չի մասնակցելու այս քայլերթին:

Հավելենք, որ այս պահին Արամ Մանուկյանն ընթերցում է Մարդու իրավունքների կոնվենցիան:

14:14 Արամ Մանուկյանից հետո ելույթ ունեցավ Լևոն Զուրաբյանը:Վերջինս խոսեց նախ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատազրկման մասին, ապա անդրադարձավ հեռուստաեթերի` իշխանության ձեռքում գտնվելուն:Նա նշեց, որ այդ հարցերով դիմելու են Եվրախորհրդարան: Այնուհետ երթի մասնակիցները շարժվեցին  Հայաստանում Եվրախորհրդարանի ներկայացուցչության գրասենյակ: Երթը կավարտվի Ազատության հրապարակում:

ՀՀՇ նախագահ, ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը մասնավորապես հիշեցրեց, որ ըստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի,  բոլոր մարդիկ ծնվում են հավասար, ազատ իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով:

 “193 երկիր այս փաստաթուղթն ընդունում որպես հիմք, որովհետեւ  սրանից լավ փաստաթուղթ այս բնագավառում, որեւէ մեկը չկարողացավ ստեղծել”,-ասաց Մանուկյանը:  

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքով էլ, 2008թ-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանության օրը իրենք անցկացնում են այս իրավունքի երթը: «Մեր համաժողովրդական շարժման համար այս երթերը դարձել է յուրահատուկ հաշվետվության ձեւ եւ պայքարը շարունակելու վճռականության արտահայտում”-ասաց նա: Զուրաբյանը կոչ արեց Նախագահական ընտրություններից առաջ  համախմբվել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ:  “Պետք է ամեն ինչ անենք, որ բռնապետներին քշենք այս երկրից”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ