23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկարան կրկին բողոքում է Ռուսաստանից. արտգործնախարարները խոսել են

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Ռուսաստանի Դաշնությանը,  որի ռազմական ինքնաթիռը Սիրիայում ռազմական գոծողություններ իրականացնելիս, թուրքական կողմի համոզմամբ` խախտել է իր օդային սահմանը, գրում է Ermenihaber.am-ը:

«Ռուսաստանի Դաշնությանը պատկանող մեկ ինքնաթիռ հեկտեմբերի 3-ին Հաթայի հարավային շրջանում խախտել է մեր օդային սահմանը: Այն բանից հետո, երբ մեր երկու F-16 կործանիչները ռուսական ինքնաթիռին նկատել են, վերջինս արդեն լքել է Թուրքիայի օդային տարածքը»,- ըստ «Hurriyet»-ի՝ ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ  Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խորհրդականի պաշտոնակատարը վերոնշյալի հետ կապված բողոք է ներկայացրել Թուրքիայում Ռուսաստանի  դեսպանին:

Ռուսական ինքնաթիռի  միջադեպի կապակցությամբ  Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆերիդուն Սինրլիօղլուի  և Սերգեյ  Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Սակայն թուրքական աղբյուրը չի մանրամասնել հեռոխոսազրույցի բովանդակության մասին:

Հավելենք, որ Սինիրլիօղլուն միջադեպի հետ կապված զրույցել է ունեցել նաև ԱՄՆ-ի պետքարտուղղարի, ինչպես նաև  Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարների հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ