19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դիակ՝ բռնության հետքերով

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ավանի Աճառյան թաղամասի 30 շենքի թիվ 37 բնակարանում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1949 թ. ծնված Շուրա Աբրահամյանի դիակը` գլխի մասում բռնության հետքերով:

Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 17.50-ին, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով Ավանի Աճառյան թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 7-ին իր բնակարանում բութ առարկայով հարվածներ է հասցրել Շ. Աբրահամյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է: 

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ