18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենաօրինախախտերը՝ դատախազությունն ու ՊՆ-ն են

Այսօր դեկտեմբերի 10-ն է՝ մարդու իրավունքների միջազգային օրը: Օրվան նվիրված Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ու Պաշտպանի միջոցով իրենց խնդիրներին լուծումներ ստացած անձինք հանդիպեցին լրագրողների հետ:

Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ այս տարի սեփական իրավունքների պաշտպանությանը Օմբուդսմենի միջոցով հետամուտ է եղել շուրջ 5600 մարդ: ՛՛Այս մարդկանցից մի մասին տրամադրել ենք իրավաբանական խորհրդատվություն, իսկ 2290  դիմումներին ընթացք է տրվել՛՛,-ասաց Անդրեասյանը: Այս դիմումներից 820-ը հիմնավոր բողոք է եղել, և այդ հիմնավոր բողոքները վերաբերել են հետևյալ մարմիններին՝ ՀՀ ոստիկանություն /167 բողոք/, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /97/, Արադարադատության նախարարություն /91/, Պաշտպանության նախարարություն /68/, Երևանի քաղաքապետերան /52/:

ՄԻՊ-ի խոսքով՝ այն, քաղաքացիների հիմնավոր բողոքը տվյալ պետական մարմնից, չի կարող լիարժեքորեն բնորոշել այդ մարմնի ղեկավարության վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ: Այդ վերաբերմունքը  արտահայտվում է ՄԻՊ-ի կայացրած որոշումների վիճակագրությամբ:  Այս որոշումը կայացվում է միայն այն բանից հետո, երբ պետական մարմինը ՄԻՊ-ի կողմից տեղեկանում է քաղաքացու բողոքի և դրա օրինականության մասին, սակայն համառում է ապօրինության մեջ: Այսպես՝ այս տարի ՄԻՊ-ը կայացրել է 31 խախտման որոշում հետևյալ մարմիններին՝

ՀՀ դատախազություն-6, Պաշտպանության նախարարություն՝ 6, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 4, Արդարադատության նախարարություն՝ 3, Երևանի քաղաքապետարան՝ 2, ԿԱ ոստիկանություն՝ 2, Կրթության և գիտության նախարարություն՝ 1, Արտաքին գործերի նախարարություն՝ 1, ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ 1, ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն՝ 1:

Ըստ Կարեն Անդրեասյանի՝ պետական մամինը չի համաձայնում իր կատարած անօրինականության հետ՝ ելնելով տարբեր շահերից, որոնք կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ, այդ շահը կարող է ուղղակի անձնական բնույթի ևս լինել:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ