23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը ՛՛կուտ՛՛ է տալիս, որ ՛՛ցնցի՛՛

՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի՝ նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր։ 

Որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, չհերքեց նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը։ Նա ասել է, թե նախագահն ամեն օր աշխատանքային բազմաթիվ հանդիպումներ է ունենում, որոնց մասին հաղորդագրություններ չեն տրվում։ Ծառուկյանի խոսնակն էլ փոխանցել է, թե պաշտոնական որեւէ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում։

Հիշեցնենք, նախօրեին լուրեր են տարածվել այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փոշմանել է եւ իր թեկնածությունը չի առաջադրելու առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին։ ԲՀԿ-ամերձ որոշ շրջանակներ նշում են, որ Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն չի գործում, առավել եւս՝ որոշումներ կայացնում : Սրանով է պայմանավորված նրա վերջնական որոշման հրապարակման ձգձգումը: Փորձագիտական վերլուծությունըները ավելի հեռուն են գնում՝ Ծառուկյանի հետ կապված սցենարը կապելով Կրեմլի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս առումով ԲՀԿ առաջնորդը աննախանձելի վիճակում է հայտնվել:

Անցած շաբաթվա վերջին Ծառուկյանի մտերիմ շրջապատից եկող հաստատուն ազդակը, թե նա կառաջադրվի, մեկ-երկու օր անց նույն շրջապատից սկսեց հերքվել, թե ԲՀԿ առաջնորդը փոշմանել է եւ չի առաջադրվելու: Քաղաքական բուռն քննարկումները շարունակվում են, նույնիսկ գրազ են գալիս՝ փոշմանել է , թե չէ: ԲՀԿ-ական նախկին պաշտոնյաներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ “Ծառուկյանը կուտ է տալիս եւ մի երկու օրից ցնցող հայտարարություն կանի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ