20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

40 զոհ` Հալեպի հիվանդանոցի ռմբակոծման հետեւանքով

Առնվազն 40 մարդ  է զոհվել Սիրիայի կառավարական զորքերի` Հալեպի հիվանդանոցին հասցրած ավիահարվածի հետեւանքով, հայտնում է “CNN”-ը` հղում անելով սիրիական ապստամբության ներկայացուցիչներին:

Ըստ ապստամբների` հարվածի է ենթարկվել Դար ալ-Շիֆա հիվանդանոցը` ամենամեծ բժշկական հաստատությունը  Հալեպի առեւտրական թաղամասում: Նրանք պնդում են, որ ռումբն ընկել է հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ, սակայն  “CNN”-ի հաղորդմամբ` առայժմ հնարվոր չէ հաստատել ապստամբների հայտարարությունները` ոչ հարվածի, ոչ էլ սպանվածների վերաբերյալ:

Ապստամբները եւ կառավարական զորքերն արդեն մի քանի ամիս  պայքարում են Սիրիայի ամենամեծ քաղաքներից մեկի` Հալեպի վերահսկողության համար: Օգոստոսին քաղաքի հիվանդանոցներից մեկը կրկին ռմբակոծության էր ենթարկվել, սակայն այդ ժամանակ զոհերի մեծ թվից հաջողվել էր խուսափել:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի եւ նրա հակառակորդների միջեւ հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում ըստ իրավապաշտպան կազմակերպությունների` ավելի քան 37 հազար մարդ է զոհվել, հարյուր հազարվորներն ստիպված եղ եղել լքել երկիրը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ