19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Ջիգարխանյանական արվեստը մնայուն ու տպավորիչ է ոչ միայն իր կատարողական բարձր վարպետությամբ, այլեւ խոսքի յուրահատուկ մատուցմամբ ու արդեն թեւավոր դարձած արտահայտություններով: Ձեր մարմնավորած դերերը բնական են, նրանց կերպավորումը` համոզիչ, հանդիսատեսի հետ կապը` անմիջական: Այս ամբողջականության մեջ Դուք ստեղծել եք կինոյի ու թատրոնի Ձեր ժամանակահատվածը եւ արվեստասերի հիշողության դաշտում ամրագրել Ջիգարխանյան դերասանի ու ռեժիսորի Ձեր տեսակը, որը ժողովրդական է ու երկարակյաց, հիշվող ու հիշեցնող, ապրող ու ապրեցնող:
Այդ տեսակը շարունակվում է Ձեր ղեկավարությամբ արդեն շուրջ 20 տարի գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որտեղ ջիգարխանյանական մթնոլորտ է, ջիգարխանյանական միջավայր, որտեղ դերասանները ջիգարխանյանական վարպետության դասեր են ստանում, իսկ հանդիսատեսը` վայելում այդ վարպետության արգասիքը:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ բարօրություն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ