20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում նշվում է Ճարտարապետի միջազգային օրը

2015 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 16.00-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում (Հասցե` ք. Երևան, Մելիք Ադամյան 1) տեղի կունենա Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստը:

Նույն օրը ժամը 17.00-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ-ի դահլիճում (Հասցե` Կառավարական տուն 3, մուտքը` Հանրապետության Հրապարակ մետրոյի կայանի կողմից) տեղի կունենա Մասունքներ….. ծանոթ և անծանոթ Պալյանները խորագիրը կրող Պալյան ճարտարապետական գերդաստանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Ի տեղեկություն.

Ամբողջ աշխարհում ճարտարապետի միջազգային օրը նշվում է 1985 թվականից: Այն սահմանել է Ճարտարապետների միջազգային միությունը: 1996 թվականից մասնագիտական այս տոնը նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը:

Հայաստանում Ճարտարապետի միջազգային օրը առաջին անգամ նշվել է 2014 թվականին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ