29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Համակարգչային լսարան զորամասում

image_12980

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) դեկտեմբերի 7-ին 2-րդ բանակային կորպուսի թիվ N զորամասում բացեց համակարգչային լսարան, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով։ Այս տարի սա արդեն երկրորդ համակարգչային լսարանն է, որ ՀԵՀ-ը նվիրում է զորամասերին։ Առաջին լսարանը բացվել էր սեպտեմբերին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ դեր ունեն բոլոր ոլորտներում։ Նա նշեց, որ նորաբաց լսարանը զինվորներին եւ սպաներին կօգնի ավելի լավ ու արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը, հետ չմնալ տեխնոլոգիական զարգացումներից, տիրապետել հսկայածավալ տեղեկատվությանն ու ապահովել շարունակական կրթությունը։ Ա. Տեր-Հովակիմյանը տեղեկացրեց, որ համակարգիչներն ապահովված են տարբեր ծրագրերով, առաջիկայում զորամասին կտրամադրվի նաեւ էլեկտրոնային գրադարան։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նշեց, որ նման լսարանները զինծառայության մեջ գտնվող երիտասարդներին հնարավորություն են տալիս չկտրվել նախազորակոչային շրջանում ստացած կրթությունից։ Բացի այդ, զորացրումից հետո ուսումը շարունակել ցանկացող զինծառայողները կկարողանան նախապատրաստվել՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները։

Ժամկետային զինծառայող Օգսեն Թարվերդյանը Երեւանից է, ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ծրագրավորող է։ Նա ինքն է համակարգիչները տեղադրել, միացրել, ներբեռնել համապատասխան ծրագրեր։ Օգսենը պատրաստակամ է իր համակարգչային հմտությունները փոխանցել ընկերներին։

Զինծառայող Գուրգեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ զորամասն ունի իր թերթը, ռադիոկայանը, որոնք կյանքի են կոչվում զինծառայողների ուժերով։ Ունեն նաեւ հարուստ տեսաարխիվ, պատրաստում են տեսանյութեր, հեռուստահաղորդումներ զորամասի մասին։ Եվ նորաբաց համակարգչային լսարանը, ըստ զինծառայողների, կհեշտացնի իրենց աշխատանքները։

Նշենք, որ մինչեւ տարվա վերջ ՀԵՀ-ը նախատեսում է համակարգչային լսարաններ բացել եւս երկու զորամասում։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ