16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դանակահարվել է 21-ամյա երիտասարդ

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, Վաղարշապատի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ու գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Էջմիածնի բնակիչ, 21-ամյա Խ.Գաբրիելյանը:

Պարզվել է, որ Խ.Գաբրիելյանը մարմնական վնասվածքներն ստացել է Էջմիածնի Անդրանիկ թաղամասի եւ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի միջանկյալ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքերի փորձանմուշներ, ինչպես նաեւ՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:

Քննություն է տարվում պարզելու դանակահարության հանգամանքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ