25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ է մատաղը

Մատաղը ողորմություն է, որ նախատեսված է աղքատներին ու կարոտյալներին բաժանելու համար:Հայտնի է, ով «Ով պատվում է Աստծուն, նա ողորմում է աղքատին» (Առակ. 14:31):
Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի կանոնում գրված է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայոց ամբողջական դարձից հետո սահմանեց, որ անբան կենդանիներին, կուռքերին զոհեր մատուցելու փոխարեն, որպես ողորմություն բաժանեն աղքատներին:

Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը նշում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից սկսած՝ մատաղ էին անում Տիրոջ Հարության Տոնին, Տերունական և Սրբոց տոներին, ննջեցյալների հիշատակի համար և որպես հոգեհաց բաժանում կարոտյալներին:

Ըստ Գրիգոր Տաթևացու` մատաղ նշանակում է «աղ մատուցել»: Մատաղի արարողակարգի համաձայն՝ քահանան, սաղմոսներ և աղոթքներ կարդալով, խաչով օրհնում է աղը, որը տալիս են կենդանուն ուտելու, որպեսզի այն սրբվի աստվածային անեծքից (Ծննդ.3)՝ վերստանա առաջին օրհնությունը (Ծնն. 1:22), ապա մորթում են, եփում և բաժանում աղքատներին ու կարիքավորներին: Մատաղի համար կենդանին եկեղեցի չի կարելի տանել: Օրհնվում է միայն աղը:

Աղը մաքրության և անապականության օրինակ է, ինչպես Քրիստոս իր աշակերտներին է ասում. «Դուք եք երկրի աղը» (Մատթ. 5:13): Մեծ պահքի շրջանին և պահոց օրերին մատաղ չեն անում:

Հայր Մաղաքիա Ամիրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ